Drafts

In the title
Draft development authority
Type

Located in RA National Assembly

Discussed 17.08.2018 - 01.09.2018

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի փոփոխությունը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացով: «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է հասարակական կազմակերպությունների համար ֆինանսական հաշվետվությունների պարտադիր աուդիտի պահանջը դարձնել առավել հասցեական:
0 8104

Located in RA National Assembly

Discussed 17.08.2018 - 01.09.2018

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սույն օրենքի փոփոխությունը պայմանավորված է «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացով:   «Բաժնետիրական ընկերությունների մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ հաշվապահական հաշ­վառման և աուդիտորական գործունեության ոլորտներում բարեփոխումների շարունակականության ապահովումն է, մասնավորապես պարտադիր աուդիտի ենթա­կա կազմակերպությունների շրջանակը ճշգրտելու միջոցով, որի արդյունքում օրենքի համաձայն, բայց իրականում գործունեություն չիրականացնող և հանրության համար տեղեկատվության տեսանկյունից հետաքրքրություն չներկայացնող բաց բաժնե­տի­րական ընկերությունները չեն համարվի պարտադիր աուդիտի ենթակա:  
0 7354

Located in RA National Assembly

Discussed 17.08.2018 - 01.09.2018

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը բխում է 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների հայեցակարգի, ինչպես նաև հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշումների պահանջից: Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման արդյունա­վետ համակարգ ձևավորելու նպատակով անհրաժեշտ է հաշվապա­հա­կան հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական  կարգավորման որոշակի գործա­ռույթ­ներ պատ­վ­իրակել մասնագիտական կազմակերպություններին՝ ներդնելով նոր՝ մասնագիտացված կառույցներ – հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը: Նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:
2 9070